Քաղաքականություն

Մարուքյանը խելոք բան է մտածել 4rd.am

Armlur.am-ը հայտնում է, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս օրերին ելքեր է փնտրում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացման համար: Բանն այն է, որ այդ ընտրությունների կայացման համար նախ պետք է խորհրդարանը «ցրվի» ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական ներկայացնի:

Իշխանությունները մինչև այս բանակցում էին, որ վարչապետի հրաժարականի դեպքում խորհրդարանական խմբակցության անդամներից ոչ ոք չառաջադրի թեկնածու, ինչի հիման վրա ԱԺ-ն կլուծարվի, իսկ դրանից հետո կլինեն ԱԺ արտահերթ ընտրությունները:

Սակայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետի հրաժարականից հետո ինքն անպայման առաջադրվելու է: Ինչի համար էլ հայրենի իշխանությունը ձևեր է փնտրում խորհրդարանը ցրելու ու ընտրություններ իրականացնելու համար:

«ՉԻ». Մենք էլ ասում ենք, էս ինչի՞ է Էդմոն Մարուքյանը կպած հայտարարում, թե առաջադրվելու է վարչապետի թեկնածու: 

Փաստորեն, ոչ թե նրա համար, որ ցանկանում է վարչապետ դառնալ, այլ որ խորհրդարանը չլուծարվի: Ի դեպ, խելամիտ քայլ է: Մարդ ես, մեկ էլ տեսար, խորհրդարանը լուծարվեց, արտահերթ ընտրություններ նշանակվեցին ու հանկարծ «Լուսավորը» դուրս մնաց խորհրդարանից: 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version