Քաղաքականություն

Միակը, ով ժողովրդին եւ իշխանությանը սթափության կոչ էր անում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր

Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքում գրում է․

«Հայկական ներքաղաքական կլոունադայի դիմակավորված եւ անդիմակ դերակատարներին. վերջ տվեք պաթետիկային եւ լացուկոծին: Ապրիլյան քառօրյայից հետո բոլորդ էլ գիտեիք, որ ցանկացած պահի պատերազմ կարող է սկսվել, ելքն էլ ողբերգական է լինելու եւ փարիսեցիաբար լռում էիք: Միակը, ով ժողովրդին եւ իշխանությանը սթափության կոչ եւ հորդոր էր անում՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Եւ բոլորով այնպես արեցիք, որ ՀԱԿ-ը 2017-ին Ազգային ժողովում ներկայացված չլինի: Նույնը՝ վերջին ընտրությունների քարոզարշավին, բոլորդ դեմ էիք ողջախոհությանը, պրագմատիզմին եւ պետական արժանապատվությանը: Այնպես որ՝ «որոճիր քո բաժին խոտը, մինչեւ կբացվի առավոտը»,՝ ձեր մասին է ասված»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version