Քաղաքականություն

ՀՊՏՀ-ի նախկին պրոռեկտոր «Սաքուլիկ» Սևակ Խաչատրյանն Էջմիածնում առաջադրվել է համայնքապետի թեկնածու

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ բոլոր մարզերում դեկտեմբերի 5-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքն է: Արմավիրում առաջադրվել է 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հայրենատեր», «Իրական ժողովրդավարական» կուսակցությունները և «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը, որում ընդգրկված են «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Համերաշխություն» կուսակցությունները:

«Էջմիածին» դաշինքի թեկնածուն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ՀՀԿ-ական պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն է:

Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը թեկնածուական թեզ էր պաշտպանում ԵՊՏՀ-ում՝ Երևանի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, և ուսխորհուրդը՝ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, գրոհել էր լրագրողների վրա՝ դրսևորել լկտի վարքագիծ, հնչեցրել հայհոյանքներ: Ուսխորհուրդն այդպիսով փորձել էր «պաշտպանել» իր առաջնորդ Տարոն Մարգարյանին, որպեսզի լրագրողները չարձանագրեն, թե ինչպես է նա պաշտպանում ատենախոսությունը:

Լրագրողների վրա հարձակված մյուս երիտասարդը, որը «օպերացիան» համակարգողների թվում էր, Սերգո Խառատյանն էր: Նա նույնպես ՀՀԿ-ական էր, ուսխորհրդի փոխնախագահը:

Նույն վարքագծով աչքի ընկած երիտասարդներից մեկն էլ Սարգիս Մուրադյանն էր, որը նույնպես ՀՀԿ-ական էր:

Աղմկահարույց դեպքից հետո հանրությունը նշված բոլոր անձնանց սկսեց կոչել «սաքուլիկներ», քանի որ նրանցից մեկը միջադեպի ժամանակ ասել էր՝ «Սաքուլիկ, կիլդիմ չբռնես»:

Այս դեպքերից որոշ ժամանակ անց Սևակ Խաչատրյանը նշանակվեց համալսարանի պրոռեկտոր, իսկ 2018 թվականի նոյեմբերին ազատվեց պաշտոնից՝ այդ մասին հայտնելով ֆեյսբուքյան իր էջում: 

armtimes.com

Ամենաընթերցվածները

Exit mobile version