ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պետք է անել, որ բանակը վերականգնվի, պատասխանել է, որ պետք է բանակը կառուցենք այնպես, ինչպես 1991-92 թվականներին, պետք է շատ զենք և զինամթերք ձեռք բերենք.
«Մասամբ անվճար, մասամբ էժան գներով պետք է Ռուսաստանից զենք վերցնենք: Շատ կարևոր են նաև դաշնակիցները, մեր գլխավոր դաշնակիցը հիմա Ռուսաստանն է և մոտակա հինգ տարում այդպես է լինելու: Պետք է դպրոցական կրթության մեջ վերականգնել հայրենասիրությունը, այն, ինչ արել ենք 1990-ականներին: Ես տեսնում եմ շատ երկրներ, որոնք շահագրգռված կլինեին, որ այդ տարածաշրջանում Հայաստանը լիներ ուժեղ, պետք է օգտվել այդ երկրների օգնությունից ևս»:
«ՉԻ». Այ, որ Վազգեն Մանուկյանը նաև ասեր, թե Ռուսաստանը մեզ ինչու պետք է անվճար զենք տա, ամեն ինչ տեղը կընկներ: Որպես ի՞նչ տա: Թե որ տվող լիներ, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք կտար: Նրանք էլ հո ռուսամետ գործիչներ էին համարվում: Զենք տվել է միայն փողի դիմաց: Փող չի եղել, վարկի դիմաց է տվել: Բա հիմա՞ ինչու պիտի փողով չտա:
Կամ ո՞ւմ էր պետք Քոչարյանի ռուսամետությունը, եթե նրա օրոք Ռուսաստանը պարտքի դիմաց մեր ատոմակայանն էր վերցնում, գազաէներգետիկ համակարգը: Թե որ այդքան խելոք էիք, այնպես անեիք, զրոյացներ այդ պարտքը: Ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց: Գազի դիմաց գրեթե 450 մլն դոլար պարտք ունեինք Թուրքմենստանին, «եսիմ ինչ արեց», սարքեց 30 միլիոն պարտք:
Սրանց թվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվում էր անվճար ռուսական զենք բերել Հայաստան, իրենց էլ է հաջողվելու: Щас! Հաջողվեր, վերջին 20 տարում կանեիք:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։