Առողջություն

Պատվաստված զինվորականների թիվը գաղտնի է պահվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատվաստումային գործընթացն ընթանում է՝ ՀՀ առողջապահության եւ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արձակած հրամանների, հրահանգների եւ մեթոդական ուղեցույցների պահանջների համաձայն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են Պաշտպանության նախարարությունից՝ մեր այն հարցին ի պատասխան, թե վերջին շրջանում զինվորականների շրջանում ինչ քանակի պատվաստումներ են իրականացվել:

Նախարարությունը, սակայն, չի հստակեցրել, թե ժամկետային, պայմանագրային ու սպայական անձնակազմի զինծառայողների քանի տոկոսն է պատվաստվել, այսինքն՝ զերծ է մնացել թվեր տրամադրելուց ու հրապարակելուց: «Ներկա պահին կորոնավիրուսային հիվանդության տարածման եւ կանխարգելման նպատակով մեծ թվով զինծառայողներ պատվաստվել են (հստակ թիվը չի նշվում՝ հաշվի առնելով տեղեկատվության գաղտնիությունը)»,- ասված է ՊՆ պաշտոնական գրության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ հատկապես հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին՝ Առողջապահության նախարարության հորդոր-հրահանգից հետո, պաշտպանական գերատեսչությունը հանձն է առել մեծ զինվորականների շրջանում մեծ թվով պատավաստումներ իրականացնել՝ պատվաստումային պատկերը որոշակիորեն փոխելու համար: Այլ կերպ ասած՝ որպեսզի պատվաստման թվերը խայտառակ ցածր չլինեն, պետական գերատեսչությունները լծվել են դա պարտադրանքի լեզվով տարածելու պետծառայողների, այդ թվում՝ զինվորականների վրա:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version