Հասարակություն

Վանաձորում տղամարդն ինքնասպան է եղել իր ընկերուհու ներկայությամբ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգել է մի անհայտ քաղաքացի՝ հայտնելով, որ Վանաձոր քաղաքի Շահումյան գյուղի գերեզմանատան տարածքում ծառից կախված դի կա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած փրկարարները, ոստիկաններն ու քննիչները Շահումյան գյուղի նոր գերեզմանատան մոտակայքում  գտել են Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Վ. Վ-ի դին՝ ծառից կախված:

Աղբյուրի տեղեկություններով, Վ.Վ.-ն աշխատում էր Վանաձորի միջնակարգ դպրոցներից մեկում՝ որպես տնտեսվար:

Նա ինքնասպան է եղել իր ընկերուհու ներկայությամբ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենաընթերցվածները

Exit mobile version