Նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 դեպք:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ մանրամասնելով, որ ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից մանրամասնում են, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ, «Արմենիա» ԲԿ-ում՝ 10 հիվանդ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում»՝ 11 հիվանդ, «Արարատի» ԲԿ-ում՝ 1 հիվանդ, «Մարտունու» ԲԿ-ում՝ 2 հիվանդ,
«Իջևանի» ԲԿ-ում՝ 2 հիվանդ: