Ալկոհոլային դելիրիումի մասին («Սպիտակ տենդ», «Белая горячка»)
Ալկոհոլային դելիրիումը (Delirium Tremens, առավել հայտնի՝ «Սպիտակ տենդ», ծածկագիրը համաձայն ՀՄԴ-10-ի՝ «F10.4») սովորաբար զարգանում է ալկոհոլի վերջին գործածմանը հաջորդող – օրերի ընթացքում:
Ալկոհոլային դելիրիումը զարգանում է, երբ ալկոհոլային կախվածություն ունեցող անձը դադարեցնում է ալկոհոլի գործածումը՝ պայմանավորված տարբեր պատճառներով, այդ թվում
երբ օրեր/շաբաթներ տևող ալկոհոլի չարաշահման հետևանքով օրգանիզմի ինտոքսիկացիայի և հյուծման արդյունքում այլևս հնարավոր չի լինում գործածել ալկոհոլ,
երբ սոմատիկ որևէ հիվանդության պատճառով պարտադրված դադարեցնում են օրեր/շաբաթներ տևող ալկոհոլի չարաշահումը:
Ալկոհոլային դելիրիումը չի առաջանում ալկոհոլային հարբածության ժամանակ:
Ալկոհոլային դելիրիում առաջանում է ալկոհոլային զրկանքի համախտանիշի ժամանակ՝ որպես բարդություն։
Ալկոհոլային դելիրիումին բնորոշ են.
գիտակցության դելիրիոզ խանգարումը, տեղի և ժամանակի նկատմամբ ապակողմնորոշված վիճակը, տեսողական և լսողական առատ ցնորքները, ցնորային ապրումները, զուգահեռ սոմատիկ հիվանդությունների զարգացում և/կամ քրոնիկ հիվանդությունների սրացում, այլ հոգեախտաբանական և սոմատովեգետատիվ ախտանշաններ։
Հարգելի՛ հայրենակիցներ, ալկոհոլային դելիրիումը հանդիսանում է ալկոհոլից կախվածություն ունեցող մարդու կյանքի համար վտանգավոր վիճակ, պահանջում է շտապ թմրաբանական օգնություն և ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 18-Ն հրամանի համաձայն, ալկոհոլային դելիրիումի առկայության դեպքում պացիենտների ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա։
Կախվածությունների առկայության դեպքում դիմեք մեր կենտրոնի մասնագետներին։