Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Երևանի Ազատության հրապարակում 18։00-ից անց է կացվել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:17-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 3700 հոգի։
ԻՔՄ-ն նշում է, որ հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։