ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ Խ․ Վ․֊ին մեղադրանք է առաջադրվել, որ նա 21 տարեկանը լրացած լինելու պայմաններում, տեղյակ լինելով իր սանիկ՝ 13․11․2003 թվականին ծնված, 16 տարին չլրացած Ա․ Ա․֊ի տարիքի մասին, սեփական սեռական պահանջմունքների բավարարման շարժառիթով՝ 2018 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում և այլ վայրերում պարբերաբար, դիտավորությամբ Ա․ Ա․֊ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ։
Բացի այդ, Խ․ Վ․֊ն 2020 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական կայքում քննությամբ չպարզված անձանց է ուղարկել պոռնկագրական բնույթի լուսանկարներ։