ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հետաքրքիր գրառում է արել. «Ասեք խնդրեմ, գոյություն ունի՞ աշխարհում երկրորդ ազգը, ազգությունը կամ էթնիկ խումբը, որն իր Հաղթանակը կազմակերպողներին հեռացնի իշխանություններից, իսկ խայտառակ պարտությունը կազմակերպողներին՝ թողնի իշխանության: Մի՞թե մենք՝ հայերս, որոշել ենք մեր մեջի տգետների ու կիսագրագետների պատճառով ինքնաոչնչացման գնալ»:
«ՉԻ». Ազգ, ազգություն կամ էթնիկ խումբ չգիտենք, բայց գիտենք պետական հանցագործներից ու ռոմանտիկներից կազմված մի խումբ, որը 1998 թվականին նախ հեղաշրջում իրականացրեց, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ավարտեց այդ ցիկլը:
Եթե Զաքարյանը չի հասկանում, թե ում մասին է խոսքը, կարող է մոտիկից ծանոթանալ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Մանուկյանի և Նաիրի Հունանյանի կենսագրություններին:
Հաղթանակ կերտողը առաջնահերթ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, բա ինչո՞ւ տգետներով հեռացրեցիք նրան իշխանությունից:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։