Մղձավանջ հանձնաժողովային մեր օրերում 4rd.am – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Մղձավանջ հանձնաժողովային մեր օրերում 4rd.am

Եվ այսպես, նոյեմբերի ՈւԹԻՆ վերջապես տեղի է ունեցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Նիստը նախագահել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նիստին չեն քննարկվել մանրամասներ առ այն, թե ինչու և ինչպես հոկտեմբերի ՏԱՍՆՀԻՆԳԻՑ առ այսօր ՀՀ կառավարությանը, նույն ինքը` Արայիկ Հարությունյանին, նույն իրենք` հանձնաժողովի անդամ պետական այրերին, այսինքնՍ նույն ինքը` վարչապետ Փաշինյանին`

Ա. Ոչ մի կերպ չի հաջողվում հրապարակավ ու պաշտոնապես, գրավոր ցավակցել Սիրադեղյանի ընտանիքին, մերձավորներին ու հարազատներին,

Բ. Ոչ մի կերպ չի հաջողվում Սիրադեղյանի աճյունը Հայաստան վերադարձնել,

Գ. Ոչ մի կերպ չի հաջողվում չխանգարել, որպեսզի Սիրադեղյանի ընտանիքը և հարազատները աճյունը Հայաստան վերադարձնեն,

Դ. Ոչ մի կերպ չի հաջողվում հասկանալ, թե որտեղ է հուղարկավորվելու Սիրադեղյանը,

Ե. Ոչ մի կերպ չի հաջողվում հրապարակավ տարբերակել ու ձևակերպել, թե ով է Սիրադեղյանը,

Զ. Ոչ մի կերպ չի հաջողվում (առհասարակ):

Այսինքն՝ նիստին, վերոգրյալ բոլոր ձախողումների նկատառմամբ` ըստ էության ոչինչ էլ չի քննարկվել, քանի որ Արայիկ Հարությունյանը և մյուս իպաշտոնե ներկաները հստակ պատկերացում և ցուցումներ չեն ունեցել վերոգրյալի մասին, այլ միայն՝ մոտավոր: Մասնավորապես` երբ քննվել է Կոմիտասի անվան պանթեոնում աճյունը թաղելու շրջանառված հանրային պահանջը, կրթությամբ բանասեր-արևելագետ Հարությունյանը, որ նաև պետհամալսարանի դասախոս է, հանուն հանձնաժողովի և ՀՀ կառավարության, պնդել է, որ Վանո Սիրադեղյանը գրող չէ… այն իմաստով, որ իրենք հիմա գրողին չեն թաղում, այլ պետական քաղաքական գործչին: Իրենք, պնդել է նա, իհարկե, այն կարծիքի են ԻՐԵՆՔ, որ Վանո Սիրադեղյանն, իհարկե, գրող է, բայց իրենք հիմա քաղաքական գործչի…

Թե այս գաղափարին ինչպես են արձագանքել հանձնաժողովում ընդգրկված, ՀՀ կառավարության կարծիքով` Վանո Սիրադեղյանի մտերիմները` ԲՏ նախարար Վ. Խաչատրյանը և լրա-գրող Վ. Դարբինյանը, մենք հստակ չգիտենք, բայց, դատելով ամեն ինչից` բարձր չեն արձագանքել:

Դա իր հերթին նշանակում է, որ Կոմիտասի անվան պանթեոնը ԻՐԵՆՔ չեն քննարկում, այլ քննարկում են, որ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ) մի լրիվ առանձին տեղ հատկացնեն, ինչ-որ պատ տեղաշարժելով, որտեղ էլ, ուրեմն կամփոփեն աճյունը, այդպիսով, վերջապես դարակազմիկ լուծում գտնելով քաղաքական գործիչների (ենթա)գերեզմանոց ստեղծելու առումով:

Իհարկե, պիտի կարծիքներ հնչեին և հնչել են Կոմիտասի անվան պանթեոնում ոչ գրող ու ոչ արվեստագետ մի քանի պետական-քաղաքականների առկայության մասին, ինչին ԻՐԵՆՔ-ը պատասխանել է՝ մի քանի անգամ այդ հանգուցյալների անունները կրկնելով, դրանք զուգորդելով անհստակ բառապաշարով, ուր գերակա են եղել ժամանակաշրջան, հանգամանք, դեպք, իրավիճակ կարգի բառեր, բայց առկա չի եղել որևէ տրամաբանություն:

Նիստը ավարտվել է սկսած գործը ավարտին հասցնելու բարձր վճռականությամբ: Որոշվել է հանձնաժողովով գնալ Թոխմախի պանթեոն` նշյալ պատը տեղաշարժելու և առանձնակի, հատուկ տեղը ստեղծելու նկատառմամբ:

Նիստի ավարտին այդպես էլ պարզ չի դարձել, թե ինչու է հանձնաժողովը ստեղծվել նոյեմբերի ԵՐԵՔԻՆ և նիստ գումարել նոյեմբերի ՈւԹԻՆ, եթե ԻՐԵՆՔ-ը արդեն հոկտեմբերի ՏԱՍՆՅՈԹԻՆ ի պաշտոնե գիտեր Սիրադեղյանի մահվան մասին և հոկտեմբերի ՔՍԱՆԻՆ էր հայտարարել, թե կստեղծվի հանձնաժողովը: Նաև պարզ չի դարձել, թե Սիրադեղյանի աճյունը ինչու չի կարող նրա ծննդյան (և հոբելյանի) օրն արդեն` նոյեմբերի ՏԱՍՆԵՐԵՔԻՆ Հայաստանում լինել, այլ կլինի ավելի ուշ, ինչպես որ պարզ չէր դարձել, թե ինչ կապ ուներ ԻՐԵՆՑ` նոյեմբերի իննին Մոսկվա գնալ-չգնալու առիթով այս նիստի հետաձգումը մինչև օրս:

Մեր տեղեկությամբ, սույն զառամախտին ներկա է եղել Սիրադեղյանի կրտսեր որդին` Խաչատուրը: Մեր տպավորությամբ, սույն նիստը կազմակերպված է եղել և խաղարկվել է Սիրադեղյանի ընտանիքի և մերձավորների վրա պատշաճ ճնշում բանեցնելու նկատառմամբ, ինչը չի հաջողվել:

Խաչատուրին, Սիրադեղյանի տիկնոջը` Ռուզանին մենք կորով և տոկունություն ենք մաղթում, սգակցում ենք: Համոզված ենք` ընտանիքն ունի իր կամքն ու վճիռը, գիտի իր քայլերը` նկարագրված զառամախտին որևէ կերպ չառնչվելու և հայ բարձր մտավորականին ու պետական գործչին վերջապես պատվով և ըստ արժանվույն մայրենի հողին հանձնելու համար:

Կարեն Միքայելյան

4rd.am

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները