Քաղաքականություն

Ազագակործան պատուհաս ձևակերպումը Փաշինյանի գործունեության ամենադիպուկ, պարզ, նաև կարճ ամփոփումն է

Տաթևիկ Պողպատյանը ֆեյսբուքում գրել է․
Նախագահ Տեր-Պետրոսյանը Փաշինյան Նիկոլին պատերազմից հետո անվանեց «ազգակործան պատուհաս»:
Քպական ու մերձքպական, հակալևոնական տարրերը սկսեցին վնգվնգալ, թե բա կոշտ մոտեցում է, ինչպե՜ս կարելի է…

Որոշ մարդիկ մինչ օրս այս խոսքերը պարզապես էմոցիոնալ պոռթկում են համարում ու երնեկ նրանց, եթե իրոք չեն հասկանում, որ ցավոք սա իրականության ամենասառը արձանագրումն է:
Ազագակործան պատուհաս ձևակերպումը ոչ էմոցիոնալ պոռթկում է, ոչ էլ մտադրված պիտակավորում: Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական, պետական գործունեության ամենադիպուկ, պարզ, նաև կարճ ամփոփումն է:

Նիկոլ Փաշինյանը կործանեց.

ա) ՀՀ պետական ինստիտուտները թե բովանդակային առումով, օրինակ՝ բանակը տանելով վերջանական պարտության, թե հասարակության կողմից էդ ինտիտուտների հանդեպ հավատի առումով՝ ՀՀ-ն պատերազմի ժամանակ տարածում էր կեղծ տեղակատվություն: ՀՀ-ն , ոչ նիկոլենք, ոչ հժենք, ոչ քպենք, այլ ՀՀ ՊՆ-ն, ՀՀ կառավարությունը: Սա մնալու է պատմության մեջ, միշտ: Ու չի նշվելու Նիկոլի կառավարությունը նշվելու է ՀՀ-ն:

բ )Կործանեց ՀՀ դիվանագիտական ամբողջ կորպուսը: Էս նաև արտահայտվեց նրանով որ մենք մի քանի ամիս հետո փաստացի ԱԳՆ չունեինք:

գ ) Կործանեց այն հիմնական հենասյուները որի վրա կառուցված էր ՀՀ երրորդ հանարպետությունը՝ Արացախյան շարժում, Արցախյան հաղթանակ:

դ) Կործանեց հաղթած սերնդին թե ֆիզիկապես՝ մահվան տանելով հազարներին, թե բարոյապես. մենք պարտված սերունդ ենք, մենք տանուլ տվեցինք այն ինչը մեծ դժվարությամբ հաղթել էր մեր ավագ սերունդը: Սա փաստ է:

Ու ամենակարևորը ազգակործան պատուհասը կործանեց այն երազ- հեքիաթը, որը դուք կմտածեք, պատահաբար կամ «էշ խելքից», բայց իմ համոզմամբ միտումանվոր տվել էր առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը և նրա թիմը 90-ականներին: Նրա նրբանկատ աշխատանքի արդյունքում մեր ազգը ինքը իրեն հաղթող ու ուժեղ ազգ սկսեց համարել, հողի համար կռիվ տվող, մենք մեզ համարում էինք անկախ ղեկավարի լավ ու վատ լինելուց պատերազմից չթռնող, հաղթող ազգ: Այ հենց սա կոտրեց ազգակործան պատուհասը ու չեմ կարծում պատահաբար: Նա ժողովրդին մեղքի տակ դրեց, ասելով որ դուք վատ կռվեցիք, դուք փախաք, դուք եք թույլ, դուք եք վատը ու ժողովուրդը էս թասիբով վերցրեց իր վրա: Սա ինձ համար ամենաողբերգական պահն է:

Նախագահ Տեր-Պետրոսյանը, կթվա թե միամտաբար ու սխալների արդյունքում, բայց իրականում միտումնավոր կարողացել էր հասարակությանը համոզել որ հող տվողն ինքն էր, իսկ գրավողը հասարակ ժողովուրդը, ֆիդային… Սա երազ էր, որին պետք է որ հավատա կոտորածների միջով անցած ժողվուրդը, որպեսզի մեջքը ուղղի ու առաջ գնա որպես նորմալ ժողովուրդ:

Հայրենասիրության կամ առհասարակ որևէ սիրո դրսևորում հենց այսպիսին է:

Ամենաընթերցվածները

Exit mobile version