Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։
Նախաքննության սկզբում դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Որոշումը, սակայն, դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ բավարարել է այն և Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացրել։
1lurer.am