«…Իրականում հնարավոր էր առանց արյունահեղության հասնել շատ նման համաձայնության։ Սա թերեւս Նիկոլ Փաշինյանի մեծ ձախողումն է: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը՝ պատասխանելով հարցին` արդյոք հնարավո՞ր էր նման արդյունքի հասնել առանց պատերազմի։
«Սկզբունքորեն, իհարկե, դա հնարավոր էր։ Սա է պատերազմի ողջ ողբերգությունը, որ իրականում հնարավոր էր առանց արյունահեղության, առանց ութ հազար կյանք կորցնելու հասնել նմանատիպ համաձայնության։ ԵԱՀԿ Մինսկի խմբում կար շրջանակային փաստաթուղթ, եւ դա երևի երկու կողմերի մեղքն է, որ երկար տարիներ լրջորեն չեն զբաղվել դրանով, որ չեն գնացել իրար ընդառաջ։ Սա, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի մեծ ձախողումն է, որ առավելություն ունենալով` ընտրություններում ժողովրդավարական հաղթանակի տեսքով, հայ ժողովրդի առջեւ ունենալով լեգիտիմություն, այդքան քիչ բան արեց Ղարաբաղի հարցը լուծելու համար։
Տպավորություն է, որ նա զբաղվում էր միայն Հայաստանի ներքին խնդիրներով, մինչդեռ Ադրբեջանը պատրաստվում էր նոր պատերազմի։ Կրկնում եմ՝ մեղքը երկու կողմերինն է, եւ միամտություն կլինի ակնկալել, որ նման արյունահեղությունից հետո կարելի է պարզապես նստել ու խաղաղության պայմանագիր կնքել։ Բայց պետք է սկսել գործընթացը, եւ դա, առաջին հերթին, Ադրբեջանի պատասխանատվությունն է։ Չնայած նա ստացել է նման առավելություն` մենք չենք տեսնում նրա ցանկությունը դադարեցնել հակամարտությունը եւ նվազեցնել ճնշումը Հայաստանի վրա…»,- ասել է նա։
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում