Հասարակություն

Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը․ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ

Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Ոստիկանություն

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը փողոցում ծեծի ենթարկում կնոջը։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version