Մանրամասներ են հայտնի դարձել, թե ով է կասկածվում Քանաքեռցի Տույի սպանության մեջ:
Armlur.am-ն է գրում ու նշում, որ կայքին հասած լուրերի համաձայն, սպանության մեջ կասկածվում է Աժ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդին որը բոլորին հայտնի է Տյուշ անունով: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր: Անկուսակցական է: 1998-2001թ-ը Հայկական ավիաուղիների կոմերցիոն տնօրենն է եղել: