Սոցցանցեր

Մենք ունեինք հնարավորություն 5+2 բանաձևով փոխզիջելով պահել Արցախի հսկայական մասը

Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է

Մենք ունեինք հնարավորություն 5+2 բանաձևով փոխզիջելով պահել Արցախի հսկայական մասը։ Մենք դա մերժեցինք, գնացինք պատերազմի։ Պատերազմի ընթացքում ունեինք Շուշին ու Հադրութը պահելու ձև, մենք դա մերժեցինք։ Երբ դանակը հասավ ոսկորին, մենք մեր «մեծ ախպորը» աղերսեցինք, որ գոնե հիմա դադարի պատերազմը։

Երբ էսօր լսում ենք Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական մաքսատների մասին, վրդովվում ենք, բայց չենք հիշում թե երեկ ինչից էինք խոսում։ Ու դեռ նոր փորձանքներ կլինեն, մինչև մենք մեր ներկայիս կարգավիճակը ընկալենք ու նորից «մեծ ախպորը» խնդրենք, ով «փրկչի» կերպարով գա մեր ինքնիշխանության վերջին փշուրը պահել օգնելու։

Իսկ իրականում արդեն կորցրած կլինենք ինքնիշխանությունը, ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո։

Իսկ էդ ընթացքում, իհարկե, Նիկոլ-Ռոբ-Ծռեր իբր հակամարտության էժան շոուով կբավարարվենք։ Խելք չենք հավաքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version