Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է․
Էս ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ձե՞ռ է առնում մեզ։ Ասում է՝ ադրբեջանցիները Խնձորեսկով կարող են անցնել՝ Բիչանակի լեռնանցքով իջնել Նախիջեւան, մենք էլ՝ Խնձորեսկից իջնենք Հորադիզ ու գնանք՝ ուր ուզում ենք։ https://infoport.am/am/news/ Խնձորեսկ-Բիչանակ առավելագույնը 100 կիլոմետրն անցնելուց հետո ադրբեջանցին մտնելու է Ադրբեջան, էնտեղից՝ հարազատ Թուրքիա։ Խնձորեսկից՝ Հորադիզ՝ գրեթե նույնքան ճանապարհն անցնելուց հետո հայն ի՞նչ է անելու։ Եւս 400 կիլոմետր պիտի Ադրբեջանով անցնի, հասնի Բաքու-Ղուբա մայրուղուն, մի էդքան էլ ճանապարհ կտրի, որ նոր մտնի Դաղստանի ինքնավարությու՞ն․․․ Հետո էլ՝ Չարենցի ասած՝ Ռաստով, հետո երթա՜, երթա՜ ու նոր հասնի Մոսկո՞վ։ Էս մարդիկ գոնե դպրոցական դասընթացի մակարդակով էլ աշխարհագրություն չգիտե՞ն։ Թե իսկականից հանրային համբերությու՞նն են փորձում։