Քաղաքականություն

Մենուա Հովսեփյանին ձերբակալելու նոր շոու է պլանավորվում․ Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը իրեն կալանավորելու որոշումից հետո զավեշտալի վիճակում է հայտնվել։

Հովսեփյանը իր կամքով ներկայացել է Գորիսի քրեակատարող հիմնարկ, սակայն չեն ընդունել:

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարնի դատավոր Սևակ Համբարձումյանը Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում էր կայացրել։

Գորիսի փոխքաղաքապետ Իրիանի Յոլյանի կարծիքով, Մենուա Հովսեփյանի նկատմամբ նոր շոու է պլանավորվում: Ա

«Երեկ ասել են՝ ուշ է, այսօր ասում են՝ որոշում չեն ստացել։ Ստեղծված իրավիճակից կարելի է ենթադրել՝ կամ ձերբակալման շոու է պլանավորվում, կամ փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հետո էլ ասեն, թե Մենուա Հովսեփյանը կարգ է խախտել, և 30 մլն գրավը չպետք է վերադարձնել»,- Yerevan.Today-ին ասաց փոխհամայնքապետ Յոլյանը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version