Սոցցանցեր

Էս ու՞ր եք հասել, գյադանե՛ր

Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է

Մամուլում կարդացի, որ տեղի է ունեցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորության հանձնաժողովի առաջին նիստը ու… չեն քննարկել Վանոյին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելը, քանի որ իրենք հիմա քննարկում են պետական ու քաղաքական գործչի, ոչ թե գրողի հուղարկավորության հարցը, հետևաբար քննարկելի է Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ) հուղարկավորելը…

Տենց լավ չի։ Քիչ ա էդ մարդուն տարագիր դարձնելը, էս պետության ակունքում կանգնածին, տաղանդավոր գրողին, հող ու ջրին կպած մարդուն տասնյակ տարիներով հայրենիքից հեռու, մենակ պահելը, անունը սևացնելը… Ձեր մակարդակին արժան գաղափար տամ. դրեք, հիմա էլ մարմինը մասնատեք։ Էս մի կտորը՝ գրող ա, դա Կոմիտասի պանթեոն, էս կտորը՝ քաղաքական գործիչ՝ քաղաքային պանթեոն, էս կտորը հողն ու ջուրը սիրողն ա՝ Նոյեմբերյան, էն մեկը Զեյթունի գերեզման… Մարմինն էլ անարգեք, ձեզ ոնց-որ սազական ա։

Էս ու՞ր եք հասել, գյադանե՛ր։ Ո՞նց թե հիմա գրողին չեք քննարկում, ուրեմն Կոմիտասի պանթեոն չէ։ Ու ընդհանրապես էս ինչ էժանագին տենդենց ա՝ Ավետիք Իշխանյանանմաններից սկիզբ առած, որ գրող լինել-չլինելն էլ եք քննարկման առարկա սարքում։ Դրեք մի հատ էլ գրախոսական հանձնաժողով ստեղծեք, սրիկաներ։

Դզվե՛ք հլը, գյադանե՛ր։ Վանոն պիտի Կոմիտասի անվան պանթեոնում ննջի։ Դա նվազագույն զղջման արտահայտումը պետք ա լինի մեր պետության կողմից՝ տարագիր դարձրած լինելու համար։ Ու հարգանքի արտահայտումը։ Արժեքի գնահատումը։ Արդարության նվազագույն վերականգնումը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version