Քաղաքականություն

Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ունենալ, հրաձգություն է սկսվել. իրավիճակը դեռ լարված է. ՊՆ

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։

Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվելու այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։

Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Ամենաընթերցվածները

Exit mobile version