Սյուզի Բադոյանը ֆեյսբուքում գրել է․
Սյունիքում եմ
փնտրում եմ մարզային իշխանությանը, որ իրենց ուղեկցությամբ գնանք Ճակատենում` էս պահին տեղակայվող թշնամու նոր հենակետ
Բայց թռած են, չկան
Անգամ Կապանի ՔՊ-ական թեկնածուն է վախում զանգերին պատասխանել
Թեւ սմս- ներով գրվում է հետս, ընդ որում երկար
ճշտում է ով եմ`արժե չարժե շփվել
Բայց թուրքն էս պահին շրջափակում է Ճակատենը ու եւս 4 համայնք մեկուսացվում են ու կտրվում են առհասարակ արտաքին աշխարհից
Դրանք Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ համայնքներն են
Ընդգծենք, այս բոլոր գյուղերը միավորվեցին վարչատարածքային բաժանման մասին նոր օրենքով ու դարձան այլեւս Կապանի խոշորացված համայնք..
ու վաղը Դավիթ Դանիելյանը, որպես հողատու իշխանության ներկայացուցիչ` ստանձնելու է նաեւ ( եթե կրի) այս համայնքների բնակիչների պատասխանատվությունը
Yerevan.Today.am տեսանյութը տարածել է արդեն
Հենց մտանք Կապան` բնակիչներից ինֆորմացիա ստացանք, վազեցինք նկարահանման թշնամու զորքը լցվել էր միջպետական ճանապարհին …նոր հենակետ էր դնում
Ալիեւի հետ բանավոր փոխըմբռնմամբ Սյունիքի բարձունքները զիջող ու այդպիսով ,,Սյունիքն ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ դարձնող,, սուտի երաշխավորները անցել են գետնի տակ
Ալիեւի հետ բանավոր փոխըմբռնմամբ Սյունիքի բարձունքները զիջող ու այդպիսով ,,Սյունիքն ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ դարձնող,, սուտի երաշխավորները անցել են գետնի տակ
Վտանգը կախված է Սյունիքի գլխին պատասխանատու պահին ոչ մի քայլած չկա, որ գոնե դեմ առ դեմ կանգնի իր բնակչի հետ` եւ պարզաբանի, թե ինչ է կատարվում Սյունիքում
Բայց վաղն էս ապերախտները գալու են լցվեն Կապան ու մարդկանցից ճնշումներով քվե են կորզելու
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։