Սոցցանցեր

Օրվա իշխանություն կոչեցյալ թափթփուկների հավաքածուին բան չունե՞ք ասելու

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է

Զանազան–զարմանազան ստեղծագործական միություններ, ձեզ «մտավորական» հորջորջող եսիմինչեր, Վանո Սիրադեղյանը վախճանվել է հոկտեմբերի 15–ին, արդեն մեկ ամիս է նրա աճյունը Հայաստան չի հասնում։

Օրվա իշխանություն կոչեցյալ թափթփուկների հավաքածուին բան չունե՞ք ասելու, անկախ այն հանգամանքից` սիրում եք, թե չեք սիրում Վանոյին, կարդացել եք, թե չեք կարդացել նրան, թշնամի եք համարում նրան, թե բարեկամ։

Ձեր ինքնասիրությունը չի՞ վիրավորվում, ձեր արժանապատվությունը չի՞ կոխկռճվում էս ահավոր իրողությունից։

Ամեն շուն–շանգյալ իրավունք ունի խաղաղվելու էս երկրի հողի տակ, Վանոն` ո՞չ։

Ամեն շուն–շանգյալ իրավունք ունի խաղաղվելու էս երկրի հողի տակ, Վանոն` ո՞չ։

Արժանի՛ եք, դեռ մի բան էլ քիչ է էս ճիճվիկների բերածը գլխներիդ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version