Սոցցանցեր

Բա Արշակ Սպարապետը հրամայել էր մեկ սանտիմետր առաջացող հակառակորդի վրա կրակ բացել. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է․

«Հետաքրքիր ա, չէ՞, ադրբեջանցիք առաջանում են, զորքին զինաթափում են, ուղեկալներ են դնում ճանապարհներին և ընդդիմությունը չի շտապում արտահերթ նիստ գումարել, բայց հենց Նիկոլը գործից հանում է Շոյգուի սիրելի գեներալին, իսկ ԳՇ պետի նկատմամբ գործ է հարուցում, այ դա արդեն դիմանալու չէ:


Ամա՜ն, պարզվում է, որ Ապրիլյան պատերազմի արդյունքներով Սերժ Սարգսյանի ձեռամբ բանակից խայտառակ դուրս շպրտված Արշակը բանակաշինության ռահվիրան էր, Պապիկյան Սուրենն էլ՝ քանդողը:


Ի դեպ, բա Արշակ Սպարապետը հրամայել էր մեկ սանտիմետր առաջացող հակառակորդի վրա կրակ բացել, բա ինչո՞ւ չբացեցին, թե՞ Արշակ Սապարապետի հրամանների կատարումը քմահաճույքի հարց է»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version