Քաղաքականություն

Թուրքը տեսնում, էլ չի ուրախանում, առաջ է գալիս 4rd.am

«Սպանել վիշապին» հեռուստատեսային բեմադրությունում Արթուր Ութմազյանն էր երգում.

Այս աշխարհը մեծ աման է, 
ով շուտ ձեռքը երկարի, 
ամենահամեղ պատառը,
նա իր փորը կտանի:

Հիմա որ այս տողերում աշխարհի փոխարեն գրվի՝ Հայաստան, շատ արդիական է դառնում: Ոնց որ Հայաստանը մեծ աման լինի, ով հասնում, ձեռը երկարում, մի կտոր պոկում է: Մի քիչ այստեղից, մի քիչ՝ այնտեղից: Մեկը գրել էր՝ Հայաստանը փչացել է, ռասկուլաչիտ են անում:

Մի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոխզիջում հասկացությունը որակվում էր դավաճանություն: Արժանապատիվ խաղաղության մասին խոսողը՝ դավաճան, թուրք, մուրք: Իսկ հիմա՝ հե՜չ, տարածքներ է, որ հանձնում ենք, ոչինչ, կյանքը շարունակվում է, Կապանում սալյուտ են խփում, «Հայաստան» դաշինքը դատապարտող մուննաթ է տարածում, Նիկոլն էլ քավության նոխազին գտավ. այս անգամ դա ՊՆ նախարարԱրշակ Կարապետյանն էր, որին հանեցին՝ հակառակորդին չջարդելու համար: Նրան փոխարինել է յուղը վրեն քավության նոր նոխազ՝ Սուրեն Պապիկյանը: Իհարկե, ապագա քավության նոխազ: Ասում են՝ Պապիկյանին նշանակեցին, որովհետև կադրային սով է: Կադրային սով չէ, մտքի սով է: Գաղափարի, գաղափարախոսության, պետականության ընկալման սով է: Իշխանություն թե ընդդիմություն պատկերացում չունեն, թե այս իրավիճակում ինչ պետք է անել: Ու խոսքը մենակ Քոչարյանի, դաշնակների մասին չէ:

Խոսքը բոլոր նրանց մասին է, ովքեր տարիներ շարունակ մեր պետականության հիմնասյուներից մի-մի հատ քար են հանել՝ մտածելով, թե ոչինչ, դրանից պետականությունը չի փլուզվի: Մի քար ավել, մի քար պակաս: Բայց քանի որ գրեթե բոլորն էին այդ քարերից հանել, փլուզվում է: Ու փոխանակ իրենց հանած քարը վերադարձնեն, տեղը դնեն, ասում են՝ էս պետականության հիմքերը սխալ են դրվել, իմ քար հանելը ի՞նչ կապ ունի:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version