Քաղաքականություն

Իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ, մարտերի ինտենսիվությունը չի թուլացել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ 

«Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ 

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները համարժեք գործողություններով հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version