«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նախապատրաստություն է տեսնում Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը: Միայն թե Բաբայանը դեռ չի որոշել՝ ընտրություններին մասնակցել իր ունեցած «Դաշի՞նք» կուսակցությունով, թե՞ նոր կուսակցություն գրանցել:
Ընտրություններին մասնակցելու հարցով Բաբայանը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։