«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ սահմանելու մասին նախագիծ:
Նախագծով նախատեսվում է, որ ռազմական դրություն հայտարարված տարածքում գտնվող օբյեկտում աշխատաժամանակի նորմալ տևողությունը կարող է գերազանցել խաղաղ պայմաններում տվյալ օբյեկտի համար սահմանված աշխատաժամանակից: Ռազմական դրության ժամանակ օբյեկտի աշխատակիցները, բացի իրենց անմիջական պարտականությունների կատարումից, կարող են ներգրավվել օբյեկտի պաշտպանության աշխատանքներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: