Քաղաքականություն

Սպանե՛ք ձեզ, տղանե՛ր, պայթեցրե՛ք ձեզ, ինքնասպան եղե՛ք, այդպես դուք հրաշալի եք նայվում civilnet

Скажи своему, чтоб убрал камеру. Мы здесь не скот.

Այս նախադասությունը իրավիճակի համար ուղղակի անհամատեղելի հատու, դեմ առ դեմ արտասանեց Սյունիքի պատերազմական գործողություններին նախորդած օրը գերեվարվող հայ զինվորը՝ ադրբեջանցի զինվորականին ուղղելով իր խոսքը ու նայելով ուղիղ երեսին։

«Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննենք։ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել, նաև էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում»,- ասում է Փաշինյանը ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Մեզնից ոմանք լռել են ամոթից, որովհետև կա մարդու պատասխանատավության բեռ։ Որովհետև, ի վերջո, մեր համառ ջանքերով էլ էր, որ բոլոր ոլորտներում պարտվելու համար եկած մարդկանց խումբը դարձավ երկրի իշխանություն։ Եվ ի տարբերություն շատերի, քչերը հիմնականում լռում են։ Այն դեպքում, երբ նոյեմբերի տասի սարսափելի գիշերը, երբ անձնական ու ընդհանուր աղետի մեջ մեզնից ոմանք նույնիսկ կարողացել են մտածել նաև նրանց այդ պահի մենակության ու միլիոնավոր հայերի նրանց ուղղված ատելության ծանրության մասին։

Այսօր արդեն մեզ մեղադրում են գերի ընկնելու մեջ։ Մեզ ու սարերի գլխին անհասկանալի վիճակում գերի ընկնող մեր տղաներին։

Փաշինյանը, որը դեռ չի պատասխանել ՀՀ քաղաքացիների գլխավոր հարցին՝ ինչու, ինչպես՝ արդեն մեզ, մեր տղաներին մեղադրում է գերեվարվելու մեջ։ Ինչպես ասում էր սովետահայ անեկդոտը՝ «դու կոֆե էլ կխմես»։

Մինչև Սյունիքի մեկօրյա պատերազմը մի խումբ տղաների բացարձակ անհասկանալի պայմաններում գերեվարման տեսանյութը, որն ի դեպ, չիմացանք ինչով ավարտվեց, շատ անհասկանալի էր, որովհետև նույնիսկ միայն դպրոցում ռազմագիտություն սովորած ու կռիվ կինոներ տեսած մարդու համար պարզ է, որ ոտքով, ճեմելով մոտեցող թշնամու զինվորների հայտնվելը մեր հենակետերում, դիրքերում մեծ հարց է։ Պատասխան չստացավ, երևի որովհետև հարցը չհնչեց։

Շատ ապշած ՀՀ քաղաքացիների այդ հարցը հիմա ես հնչեցնում եմ՝ ինչու են հակառակորդի զինվորները հեռվից ճեմելով հասնում մեր դիրքերը։ Եվ եթե մեզ՝ քեզ այդ բարձր աթոռին հասցրածներիս բավարարի քո պատասխանը, նոր կխոսես գերի ընկնելու հանգամանքները պարզել տալու մասին, որովհետև, մեզ էլ դա է չափազանց շատ անհանգստացնում։

Դուք պետք է պատասխանեք, ոչ թե հարց տաք։ Դուք դեռ ահագին ժամանակ միայն պատասխանող եք լինելու։ Դո՛ւք պետք է թույլ չտայիք, դո՛ւք պետք է անհնար դարձնեիք հայ զինվորների գերեվարվելը, հարց տվողը դուք չպետք է լինեք։

Այդ օրը՝ Սյունիքի մեկօրյա պատերազմից մեկ օր առաջ, դիրքերում գերեվարվող (տեսանյութը կա) հայ տղաներից մեկը, ուղիղ կանգնած, նայելով մինչև քթանցքը զինված ադրբեջանցի զինվորականներին,- իսկ նրանք շատ էին,- շատ կտրուկ, շատ հստակ ասում է․ «Скажи своему, чтоб убрал камеру. Мы здесь не скот»։ Ես կուզեի մի պահ տեսնել մեր ամբողջ իշխանական վերնախավի մեջ՝ վարչապետի գլխավորությամբ, կլինե՞ր մեկը, որ այդ շատ երիտասարդ տղայի նման, այդ պայմաններում կարողանար պահանջ հնչեցնել 99,99 տոկոսով մահվան, իսկ 100 տոկոսով գերեվարության առաջ կանգնած։ Ա՞յդ գերի ընկնող տղայի արժանապատիվ կեցվածքն է կասկածի առնում Փաշինյանը։ Այդ գերի ընկնող ու այդ նախադասությունն արտասանած տղայի անուն ազգանունը կուզեի իմանալ, որովհետև նա Փաշինյանին «դուխ»-ի վարպետության դաս տվեց։

Թե՞ Սյունիքի պատերազմական գործողությունների ժամանակ Աժ-ում նախապես գրված հայրենասիրական ցերեկույթի տեքստեր ասողներից որևէ մեկը կարող էր կանգնել հարյուրից ավելի զինված ադրբեջանցիների առաջ ու արդեն գերեվարված հստակ արտասանել․ «Скажи своему, чтоб убрал камеру. Мы здесь не скот»։

Պարոն Արծրուն Հովհաննիսյանն իհարկե իրավունք ունի գրելու․ «Արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց։ Փառք քեզ հայ տղամարդ», «Գերիներին բարի վերադարձ, իրենք բոլորի նման հայ են, Բայց սա հերոսության մասին է, իսկական հերոսության», «Զինվորականը գերադասել է մահանալ, բայց գերի չընկնել, ծաղրի չենթարկվել։ Իսկ գերիներին անփորձանք վերադարձ»՝ նկատի ունենալով  գերեվարումից խուսափելու համար Սյունիքում իրեն պայթեցրած Գուրգեն Սարգսյանին։

Ամբողջությամբ կարդացեք civilnet.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version