Սոցցանցեր

Աշխարհի հետ համահունչ զարգանալու համար պետք է ներդրումներ կատարել. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ այցելել ենք Հայաստանում գործող SADA Systems և հանդիպել ընկերության նախագահ և համահիմնադիր  Հովիգ Սաֆոյանի հետ։ 

 SADA Systems-ը ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է, հիմնադրվել է ԱՄՆ-ում։ SADA-ն ապահովում է ամպային տեխնոլոգիաների հետ կապված խորհրդատվություն և համարվում է Google-ի գլխավոր ու հիմնական գործընկերը։ 

Բարձր եմ գնահատում պարոն Սաֆոյանի քայլը, որ պատերազմի օրերին՝ հավատալով Հայաստանի ապագային, որոշեց ներդրում անել հայրենիքում և իր ընկերության մասնաճյուղը բացեց այստեղ։ Սա իսկապես լավ օրինակ է և կարող է աշխարհասփյուռ հայերի, արտասահմանյան այլ ընկերությունների համար դառնալ վարակիչ։ Մեր երկրի համար չափազանց կարևոր է համախմբել սփյուռքի մասնագիտական ներուժը՝ համատեղ ուժերով դիմակայելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։

Պարոն Սաֆոյանի հետ քննարկել ենք նաև «Իմ քայլը» հիմնադրամի հետ գործակցության հեռանկարները։ Ընդգծել ենք, որ աշխարհի հետ համահունչ զարգանալու համար պետք է ներդրումներ կատարել կրթության, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version