Հատված անվտանգության խորհրդի փակ նիստի սղագրությունից 4rd.am – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Հատված անվտանգության խորհրդի փակ նիստի սղագրությունից 4rd.am

Սատիրիկոն

Ալեն Սիմոնյան – Բոլորդ ոտքի՛, վարչապետն է գալիս։ Ծա՛փ տվեք, արա՛։ Արայիկ, քո հետ եմ, լսել եմ՝ փոխվարչապետ ես դառնալու, էլ քեզ Արայիկ չեմ ասելու, Արա եմ ասելու։

Նիկոլ Փաշինյան – Լավ, լավ, նստեք։ Դու էլ նստի՛, արա՛։ Ուրեմն՝ սկսենք Սյունիքի իրավիճակից։ ԱԽՔ-ը ո՞ւր ա։ Արմեն, զեկուցիր։ Զանգեցի՞ր Ռուսաստան։

Արմեն Գրիգորյան – Այո, պրն վարչապետ։ Ինձ թվում է՝ խորհուրդ տվեցին դիմել ՄԱԿ-ին։

Ն․ Փ․ – Ինչի՞ ա տենց թվում։

Ա․ Գ․ – Դե ուղարկեցին «նա տրի բուկվի», ու քանի որ ՆԱՏՕ-ն էլ, ՀԱՊԿ-ն էլ, ԵԱՀԿ-ն էլ չորս տառ են, երեք տառով մնում ա մենակ ՄԱԿ-ը․․․

Ն․Փ․ – Լավ, անցանք առաջ։ Էն տղեն ո՞ւր ա, էն որ պաշտպանության նախարար եմ նշանակել, անունը մոռացել եմ․․․ Հա՛, Սուրո՛։ Զեկուցիր, առաջնագծում ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ ես իրականացրել։

Սուրեն Պապիկյան – Ինչ-որ աշխատանքներ պիտի իրականացնեի՞։ Դե հենա Արծրունին գործուղել եմ․․․

Ն․Փ․ – Ա՛յ տղա, սահմանին պետք ա պատ շարել, ասֆալտ անել, որ գամ ոսոխին կամ ծեփեմ պատերին, կամ փռեմ ասֆալտին։ Հիմա ոչ պատ կա, ոչ ասֆալտ, բա ո՞նց պիտի պաշտպանենք մեր հայրենիքը։ Արագի մեջ բան արեք՝ Ալենի ախպերը մրցույթը շահի, էդ հարցը լուծեք։ Ներքաղաքական իրավիճա՞կը ոնց ա, ԱԱԾ պետը ի՞նչ ա ասում։

Միքայել Համբարձումյան – Իրավիճակը լարված է։ Ժողովուրդն ասում է՝ «հո էս խելապակասի ձեռը գերի չե՞նք ընկել»։

Ն․Փ․ – Է հա, հենց էլ գերի են ընկել, բայց դեռ պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել։ Գուցե ինքնակա՞մ են գերի ընկել՝ շահադիտական նկատառումներով։ Ասենք՝ մտածում էին օլիգարխների ունեցվածքը խլելու եմ բաժանեմ իրենց։ Հի-հի․․․ Ուրիշ է՞լ ինչ են ասում։

Մ․Հ․ – Ասում են՝ «ամեն ինչի համար վարչապետն ա մեղավոր»։

Ն․Փ․ – Է հա, շատ էլ ճիշտ են ասում, բա ես չեմ ասե՞լ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, դե հիմա գնա որին ուզում ես՝ կալանավորի։ Արտաքին քաղաքականությունի՞ց ինչ կա, Արոն ստեղ չի՞։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում՝ 4rd.am

Քաղաքականություն

Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ․ Լևոն Տեր-Պետրոսյան

Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը:

Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

28.09.2023

Continue Reading

Քաղաքականություն

«Մայր Հայաստան» դաշինքն իր քվեն կտա Հայկ Մարությանին

«Մայր Հայաստան» դաշինքն իր քվեն կտա Հայկ Մարությանին

Դաշինքից ասում են` Մարությանը հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստան»-Ի դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին

Continue Reading

Քաղաքականություն

Հակարիի կամրջի մոտից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ քիչ առաջ ձերբակալվել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա գրում է․ «Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է:

Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ:

Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի շարժառիթներով. առավել ևս քիչ առաջ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն տարածեցին ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին (տեղեկությունը ճշտման ենթակա է):

Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է ամեն քայլ գործադրել` անօրինական ձերբակալումից ու հետագա կալանքից առևանգված մարդկանց ազատ արձակելու համար:

Ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն:

Continue Reading
Սոցցանցեր15 hours ago

Ինչպես է մայրը Արցախում փախցրել երեխաներին բնակավայրից, որտեղ արդեն ադրբեջանցիներ էին ներխուժել (Տեսանյութ)

Սոցցանցեր15 hours ago

Փոքրիկ Անին պայթունի ժամանակ կորցրել է եղբորը, հորեղբորը, հայրը վիրավոր է (Տեսանյութ)

Սոցցանցեր15 hours ago

Սամվել Բաբայանը ստում է, Բակո Սահակյանը չի ճնշել Ար. Հարությունյանին, որ հրաժարական տա. պատգամավոր (Տեսանյութ)

Սոցցանցեր15 hours ago

Ադրբեջանցիները լույսը վառել էին, իրենք էին երեխաներին հաշվում ավտոյի մեջ․ տեղահանված արցախցիներ (Տեսանյութ)

Սոցցանցեր15 hours ago

Կռվեց ու ընկավ Արցախը. զոհասեղանին 120 հազար հայի կյանք էր (Տեսանյութ)

Սոցցանցեր15 hours ago

«Մորս նկարն եմ վերցրել». սարսափելի լուրերը հետապնդում են դժոխքից փախչողներին (Տեսանյութ)

Սոցցանցեր15 hours ago

Ռուբեն Վարդանյանին գերեվարել են, Սամվել Բաբայանին չեն ճանաչել (Տեսանյութ)

Սոցցանցեր15 hours ago

Ստորացուցիչ բաներ են եղել Հակարիի կամրջին. «Ծիծաղում են մեզ վրա, նկարում» (Տեսանյութ)

Սոցցանցեր15 hours ago

Ռուբեն Վարդանյանին Բաքու են տարել, Սամվել Բաբայանը Երևան է եկել. ում է «ներում» Բաքուն և ում՝ ոչ (Տեսանյութ)

Սոցցանցեր15 hours ago

«Դժոխքից դուրս ենք եկել, հասել էստեղ». գունատ մայրեր, սոված երեխաներ՝ հայկական նոր գաղթի ճամփին (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները