Արդեն մեկուկես ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները փրկարար հոգեբանի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների հետ բանակցություն են վարում, որպեսզի տղամարդը, ով անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել, չգնա այդ ծայրահեղ քայլին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:
ԱԻՆ հոգեբանը, պարեկային գումարտակի հրամանատարը մեկ ժամ է, բանակցում են այդ տղամարդու հետ, իսկ քիչ առաջ էլ նրանց է միացել Վարդենիսի քաղաքապետը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել ու նկատելով դեպքը, մոտեցել է փրկարարներին ու պարեկներին:
Այս պահին Վարդենիսի քաղաքապետը նրա հետ բանակցություններ է վարում:
Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող տղամարդը 38-ամյա Արտակ Ս.-ն է: