Սոցցանցեր

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ․․․

Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է

ՍԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ…
44-օրյա պատերազմում պաշտոնական տվյալներով զոհվել է մոտ 4000 քաղաքացի, մինչ այժմ գերեվարված է և հայրենիք չի վերադարձվել 40 քաղաքացի, անհետ կորած են համարվում մոտ 250 քաղաքացի

ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐՈՎԴ…
վերջին սահմանային միջադեպի արդյունքում դեռ կա 2 տասնյակ անհետ կորած քաղաքացի և մեկ տասնյակն անցնող գերեվարված, ում ճակատագրի մասին ոչինչ չգիտենք

ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ԱՌԱՋ…
ավելի քան 35 օր է անցել պետության ակունքներում կանգնած Վանո Սիրադեղյան քաղաքական ու պետական գործչի, տաղանդավոր գրողի մահվանից, անգամ հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելուց հետո մարմինը դեռ չի վերադարձվել հայրենիք

Ահա այսպես է սիրում, հպարտանում ու հայրենիքին ծառայություններ մատուցած քաղաքացիների առաջ խոնարհվում ազգակործանը։

Ահա այսպես է այս ապիկար, արկածախնդիր, անունակ իշխանության օրոք պետությունը տեր կանգնում իր քաղաքացիներին։

Ամենաընթերցվածները

Exit mobile version