Քաղաքականություն

Ադրբեջանը հրաձգություն է սկսել Նորաբակ գյուղի ուղղությամբ, հայկական կողմն ունի մեկ զոհ. Գեղարքունիքի մարզպետ

Այսօր երեկոյան ադրբեջանական կողմը հրաձգություն է սկսել հայ-ադրբեջանական սահմանային հատվածի Նորաբակ գյուղի ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում հաստատեց Գեղարքունիքի մարզպետը:

Կարեն Սարգսյանը փոխանցեց, որ հրաձգության հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել։ Մարզպետն ասաց՝ ադրբեջանական կողմն է սկսել հրաձգությունը, այս պահին կրակոցներ չկան:

Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը «Արմենպրես» լրատվական գործակալությանը փոխանցել էր Նորաբակի ուղղությամբ սկսված հրաձգության մասին։

Ամենաընթերցվածները

Exit mobile version