Սոցցանցեր

«Գլխավոր խաղացողներից» ով ինչ շահեց, 2018-ի իշխանափոխությունից հետո

Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է
Փորձենք հասկանալ, թե «գլխավոր խաղացողներից» ով ինչ շահեց, 2018-ի իշխանափոխությունից հետո.

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ և ընկերներ
– խուսափեց Արցախի խնդրում «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» ընտրությունից, որի վերջնաժամկետն էր
– ձերբազատվեց ընտանիքի հետ կապված կոռուպցիոն պիտակումներից (երեք տարի անց Սաշիկի թեմայով քրգործ, ընտանիքից որևէ մեկի հետ կապված հաստատված բան չկա, վերջին շոուն էլ էական չի)
– որոշակիորեն անուն ձեռք բերեց, որպես կառուցողական գործիչ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ և ընկերներ
– մաքրվեց մարտի 1ից՝ ընդհուպ ՍԴ մակարդակով
– առաջին անգամ սկսեց հանդես գալ որպես հրապարակային գործիչ՝ մարդկանց ինչ-որ խմբի կողմից ընդունվել, ընկալվելով

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ և Ադրբեջան
– Վերականգնեցին իրենց «արժանապատվությունը», պարտվողից դարձան հաղթող, վերցրին ոչ միայն էն հողերը, որ իրենց առաջարկվում էր փոխզիջմամբ, այլև շատ ավելին, էդ թվում կարողացան մտնել ՀՀ համարվող սահման

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ և Ռուսաստան
– Ամրապնդեցին իրենց դիրքերը մեր տարածաշրջանում, թե՛ Հայասատանում, թե՛ Ադրբեջանում դառնալով հարցեր վճռող, իշխող

ՀՀ և Հայ ժողովուրդ
– կորցրեց Արցախը, ձեռք բերեց լրջագույն խնդիրներ ՀՀ սահմաններում, զոհ տվեց մի ամբողջ սերունդ, ընկավ անորոշության գիրկը, հոգեբանական պարտվողի սինդրոմ ձեռք բերեց։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ու ընկերները
Ձեռք բերեցին թվացյալ, ժամանակավոր իշխանություն։ Բայց սիրում են մեզ, հպարտանում են մեզնով, խոնարհվում են մեր առաջ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version