Սոցցանցեր

Մի օր Վանոն ասում ա հլը բերեք, տեսնեմ էդ Նիկոլը ով ա․․․

Արեն Մանուկյանը ֆեյսբուքում գրել է
Երբ Նիկոլը նոր-նոր սկսել էր լրագրությամբ զբաղվել, իրա թերթով ամեն օր Վանոյի դեմ հոդվածներ էր գրում։
Մի օր Վանոն ասում ա հլը բերեք, տեսնեմ էդ ով ա էլի, որ տենց գրում ա։ Հաջորդ օրը օգնականը աշխատասենյակի դուռը ծեծում ա, մտնում, հետն էլ մի հոգի։

-Պարոն Սիրադեղյան, Նիկոլ Փաշինյանն ա, որ կանչել էիք։
Ոտից գլուխ մի հատ իրա էն սարկազմով հայացքով Վանոն նայում ա, ու ասում․
-Հաաա, էդ Նիկոլը դու ես հա՞։ Հա, լավ, դու գրի։

Իսկ հետագայում սույն թերթը ու վերոհիշյալ խմբագրին առնում ա իրա հովանու ներքո, որից թերթն էլ, խմգաբիրն էլ սկսում են բարգավաճել։

Ու հարաբերությունների հենց էդ ոչ ուղղահայաց էությունն էր, որը հետագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չտվեց Վանոյին վերադարձնի հայրենիք։ Որովհետև երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ իրա կոմպլեքսների պատճառով չէր կարա հանդուրժի մեկի ներկայությունը, ում մոտ ինքը իրան թիվ մեկ չէր զգալու։

Ամենաընթերցվածները

Exit mobile version