Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում։
Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել ներքին գործերի նախկին նախարար, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը:
«Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին»,- ասված է հաղորդագրությունում։