Իրանից Հայաստան բենզին ներկրելն այլևս ձեռնտու չէ. «Հրապարակ» – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

Իրանից Հայաստան բենզին ներկրելն այլևս ձեռնտու չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրանից Հայաստան տեւական ժամանակ է՝ բենզին չի ներկրվում։ Պատճառները տարբեր են, բայց ասացին՝ խնդիրը հիմնականում կապված է իրանական վառելիքի գների բարձրացման հետ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում սկսեցին Իրանից մեծ թափով բենզին ներկրել, որը ՌԴ-ից ներկրվող բենզինի համեմատ մոտ 20 դրամով էժան էր վաճառվում։ Հիմա այլեւս ձեռնտու չէ Իրանից բենզին ներկրելը։ Բացի գներից, ասացին՝ այլ խոչընդոտներ էլ կան։ Մեկը Գորիս-Կապան մայրուղու` Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելն է։ Ադրբեջանցիներն այստեղ մաքսակետ են տեղադրել եւ իրանական բեռնատարներից տրանզիտի գումար են գանձում։

Իրանից Հայաստան մտնելիս նավթամթերքով բարձված մեքենաներից գանձում են 250 դոլար, իսկ դատարկ վերադառնալիս՝ 150 դոլար։ Այլ ապրանքներով` շինանյութով, սննդով բարձված մեքենաներից գանձում են 130-ական դոլար մտնելիս եւ դուրս գալիս։ Այսինքն՝ բենզինով բարձված մեկ մեքենան Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ Գորիս-Կապան ճանապարհով անցնելու համար ադրբեջանցիներին ստիպված է վճարել լրացուցիչ 400 դոլար գումար, ինչն էապես ավելացնում է փոխադրման եւ ըստ այդմ` ապրանքի գինը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Տնտեսություն

Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Mobile հավելվածի թարմացումը (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Ցրտահարության վտանգից առաջ աթար էլ չեն տվել գյուղացուն. «Խոսալ պետք չի, գործ թող անեն» (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր2 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ով է Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչը. ինչ հանցագործություններ է կատարել 44-օրյա պատերազմին (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները