Քաղաքականություն

Ոչ ոք չի մոռացել՝ Քոչարյանն ով է, նրան լավ ենք ճանաչում. Հոկտեմբերի 27-ով եկավ, Մարտի 1-ով գնաց 1in.am

Ռոբերտ Քոչարյանը օրերս հարցազրույց է տվել և նշել, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին և «կրելու է»: Մարտի 1-ի զոհերի հարազատները վստահ են, որ Քոչարյանն ընտրվելու որևէ հնարավորություն չունի: Քոչարյանի ակտիվացման մեղավորը, ըստ ծնողների, իշխանությունն է, որ մինչև հիմա նա ազատության մեջ է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ Քոչարյանի արած հայտարարությունները ուշադիր լսել է: «Նրա՝ նման խոսելու համար տեսնում եմ իշխանության մեղքի բաժինը, մասնավորապես Աննա Դանիբեկյանի հետ կապված… ինչու է նա ազատության մեջ, թեև քրեական գործը կա: Երկու տարի է, ինչ մենք մասնակցում ենք դատական նիստերին, բայց տեսնում ենք միայն ու միայն միջնորդություններ: Ե՛վ Բարձրագույն դատական խորհուրդը, և՛ Վճռաբեկ դատարանը, և՛ ԱԺ-ն, և՛ իշխանությունը հետևություններ պետք է անեն և նոր օրենքներ մշակեն, որպեսզի այդքան երկար միջնորդություններ տեղի չունենան։ Երկու տարի է՝ մենք գնում-գալիս ենք, որ Ալումյանի դասախոսություննե՞րը լսենք։ Պետք է նոր օրենք մշակեն, որ այդքան հնարավորություն չլինի միջնորդություն ներկայացնելու: Արդեն երեք անգամ միջնորդություն են ներկայացրել դատախազներին ինքնաբացարկ հայտնելու համար, միջնորդություններ են ներկայացրել, որ իրավահաջորդների ներկայացուցիչները չմասնակցեն դատական նիստերին: Դատավորին ներկայացնում են, որ իրենք գնում են արձակուրդ. եթե ամեն մեկը գնա արձակուրդ, պատկերացրեք, թե ինչ կլինի»,- վրդովված նշեց Քլոյանը:

Ամբողջությամբ կարդացեք 1in.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version