Քաղաքականություն

էս որ գրել ես՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», քանի չեն շահարկել, սենց գրենք. «Արցախն ու Հայաստանը՝ վերջ»

Նիկոլ Փաշինյանի երազը

Ինքը Ալեն Սիմոնյանի հետ համակարգչի առջև նստած, հերթով ստուգում են իրենց ֆեյսբուքյան ստատուսները՝ ամենասկզբից: 

«Հեսա,- ասում է Ալենը,- ստեղ գրել ես, որ «Հայաստանում ծառայողական ավտոմեքենաները շատ են, բյուջեի վրա մեծ ծախս են, երկիրը դարձել է պադավատապետություն»: Սա պետք է սրբագրել»:

«Հա,- պատասխանում է Նիկոլը,- ճիշտ ես: Սպասի մտածեմ: Մտնենք редактировать, սենց գրենք. «Հայաստանում ծառայողական ավտոմեքենաները շատ են մաշված, բյուջեի վրա դրանց վերանորոգումը մեծ ծախս է, երկիրը դարձել է ռեմոնտապետություն, սեղմեցի՝ ok»:

Մի քիչ էլ են հետ գնում. «Բա էս դու չե՞ս,- հարցնում է ինքը,- նուռը ձեռիդ, Աղդամում: Տակն էլ գրել ես՝ «հայրենիքը սկսվում է սահմանից»: 

«Հա, պրն վարչապետ, սպասի սրբագրեմ: Таак-с, սենց. «հայրենիքը սկսվում է սահմանազատումից»: Հը՞, ո՞նց է»:

«Վերջում ավելացրու՝ Ադրբեջանի հետ սահմանազատումից»,- արձագանքում է ինքը:

«Պրն վարչապետ, էս ստատուսն էլ երևի փոխես, էս որ գրել ես՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»:

«Հըմ, հա, բազարի բուն ա, քանի չեն շահարկել, սենց գրենք. «Արցախն ու Հայաստանը՝ վերջ»:

Էլի նայում է իր ֆեյսբուքյան էջը, տեսնում է, Դավիթ Տոնոյանի ստատուսն է սրտիկել. «Նոր պատերազմ, նոր տարածքներ»: Սրտիկը հանում է, տեղը ջղային սմայլիկ է դնում: 

Հետո Ալենը իր էջում տեսնում է, որ 2014-ին գրել է. «Հայաստանը հետամուտ է լինելու Սևրի պայմանագրին»: Փոխում է, դարձնում է՝ «Հայաստանը հետամուտ է լինելու Սև լճի պայմանագրին» ու խորը շունչ քաշում: 

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version