Connect with us

Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Եղվարդում. բախվել են հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն ու 06-ը (Տեսանյութ)

Հասարակություն

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (Տեսանյութ)

Continue Reading

Հասարակություն

44-օրյա պատերազմում 2 որդիներին կորցրած մայրը կրկին զավակ է ունենալու (Տեսանյութ)

Մանկաբաձ-գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը տեղեկացնում է, որ 44-օրյա պատերազմում 2 տղաներին կորցնելուց հետո ծնողները տղա են ունենալու։

«2 տղաներին 44 օրյա պատերազմում կորցնելուց հետո տղա են ունենալու։ Այսօր ժպտում են ու երջանկության արցունքներ են ծնողների աչքերին»։

Գևորգ և Կարեն Գևորգյանները ծնվել էին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Ավագը Գևորգն էր։ 2015 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին Գևորգ և Կարեն Գևորգյանները մեկնեցին Արցախ։ Շուրջ մեկ ամիս մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Կարենը ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Քարվաճառում։ Այդ հանգամանքը օգնում էր նրան ու ծառայակիցներին՝ արագ ու ճիշտ կողմնորոշվել տեղանքում։

Գևորգյանների տան միակ լույսը Գևորգ Գևորգյանի դուստրն է՝ 1,5 տարեկան Արևիկը։ Բոլոր հյուրերին ցույց է տալիս հոր ու հորեղբոր լուսանկարները։ Արևիկի մորական պապը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում՝ Շուշիում, հայրը՝ Արցախյան երկրորդ պատերազմում՝ դարձյալ Շուշիում։ Արևիկը հերոսների ժառանգ է։ Իսկ հերոսների ոգին երբեք չի մեռնում։

Continue Reading

Հասարակություն

«Շենգավիթ» ԲԿ -ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը

«Շենգավիթ» ԲԿ –ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը: Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում: «39 ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին:  

Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի: Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի:  Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով, մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ: Նորածնի խնամքն ու հոգատարությունը վստահվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին: 

Բժշկուհի Մարգո Մարտիրոսանը նշում է , որ սա 39 ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է: Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից: Շնորհավորում ենք ևս մեկ անգամ մեր հերոս մայրիկին և մաղթում բոլոր երեխաներին առողջ և խաղաղ մանկություն: Հ.գ. մայրիկի և փոքրիկի լուսանկարը, անձնական տվյալները հրապարակված են պացիենտի համաձայնությամբ և թույլտվությամբ»։

Continue Reading
Տնտեսություն7 hours ago

Կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու նախագիծը

Քաղաքականություն7 hours ago

«Ազգակործան պատուհաս» ասելու համար նյութեր են նախապատրաստվում իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար․ Շահեն Հարությունյան

Քաղաքականություն7 hours ago

Մանուել Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացրել են (Տեսանյութ)

Առողջություն8 hours ago

Բոլոր խանութներն ու ռեստորանները կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյան (Տեսանյութ)

Քաղաքականություն8 hours ago

ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը հիշո՞ւմ է իր «Ամոթը» (Տեսանյութ)

Քաղաքականություն11 hours ago

Որոշ ՔՊ պատգամավորների համար իրենց ստամոքսը, բիզնեսը ավելի կարևոր է, քան ժողովրդի անվտանգությունը (Տեսանյութ)

Քաղաքականություն11 hours ago

Կառավարությունն ասաց՝ նահատակված հերոսի եղբայրները ձեռք, ոտք ունեն, թող աշխատեն, երբ խնդրեցինք օգնել (Տեսանյութ)

Առողջություն12 hours ago

«Օմիկրոնը» ՀՀ-ում է, վերադառնում ենք տագնապալի վիճակի, հերթական ալիքն է սկսում. Փաշինյան (Տեսանյութ)

Քաղաքականություն12 hours ago

Ես թրաֆիքինգի զոհ չեմ․ Սիմիդյանը՝ իր ու մյուս նախարարների՝ Փաշինյանի ճնշման տակ աշխատելու մասին (Տեսանյութ)

Քաղաքականություն12 hours ago

Քերոբյանն օրերս կլքի իր պաշտոնը, Փաշինյանն էլ ա ճանապարհին․ Թադևոս Ավետիսյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները