Քաղաքականություն

Նա մեղավոր է, բայց նա՝ մեղավոր չէ 4rd.am

Ազգային անվտանգության ծառայությունը հունվարի 28-ին ձերբակալել էր «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին։ Վերջինս Եռաբլուրում հայտարարել էր, որ պետք է ազատվել Նիկոլ Փաշինյանից: 

«Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով: Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Թշնամին ենթակա է ոչնչացման, և դա անհատները պետք է անեն, մեկը ես՝ պատրաստ եմ: Մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք»:

168.am-ի հետ զրույցում Վահան Բադասյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասել է, որ Վահան Բադասյանին հետապնդելը քաղաքական ենթատեքստ ունի։

«Սա քաղաքական հետապնդման ենթատեքստ ունի, թեև ձևի առումով իրավաբանություն է։ Պարոն Բադասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ իշխանության զավթում, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, որն ինքը չի ընդունել, այդ մասին նա հայտարարել է՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց «Զգուշացիր ավտոմեքենայից» հայտնի ֆիլմի այն դրվագը, երբ քննիչ Պոդբերյոզովիկովը դատարանում ավտոմեքենաներ առևանգած Դետոչկինի մասին ասում է. «Նա, իհարկե, մեղավոր է, բայց նա՝ մեղավոր չէ»:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version