Քաղաքականություն

Շոկի մեջ գցեց. հալալ է 4rd.am

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ «Ազատության» հետ հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ավելի շահեկան դիրքերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում՝ հաշվի առնելով Հայաստանի համար աղետալի հետևանքներ ունեցած պատերազմը, պատասխանել է.

«Որ իշխանությունն էլ, որ ուժն էլ լիներ, միևնույն է, այս պատերազմը տեղի էր ունենալու, և այս պատերազմում մենք պարտվելու էինք»:

«ՉԻ». Բանը… էդ… ինչ են ասում… երբ որ… Դե մի բան ասեք, չե՞ք տեսնում, որ շոկի մեջ ենք, պապանձվել ենք: 

Բայց իսկականից. ի՞նչ ասենք: Անհավատալի է, որ պատգամավորը կարող է այսքան հանգիստ ասել, թե ով էլ լիներ, մեկ է՝ պարտվելու էինք: Պատերազմի այս աղետալի հետևանքներին ինչ բացատրություն ասես, որ չեն տվել, ում ասես, որ չեն մեղադրել, բայց որ ասեին՝ ցանկացած իշխանության դեպքում պարտվելու էինք… Սա ինքնին աղետ է:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version