Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքում գրել է․
Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, բոլոր կուսակցություններին,
Դիմում եմ Հայաստանի բոլոր ժամանակների նախագահներին’ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանին և նրանց հետևորդներին,
Դիմում եմ Արցախի բոլոր ժամանակների նախագահներին և նրանց հետևորդներին, բոլոր արցախցիներին,
Դիմում եմ Նիկոլ Փաշինյանի բոլոր այն հետևորդներին, ովքեր հոգու խորքում գիտակցում են, որ այդ մարդը խաբել է և վաճառում է մեր հայրենիքը։
Եկեք մի կողմ թողնենք մեր քաղաքական ու անձնական շահերը և միավորվենք հանուն հայկական պետականության։
Եկեք մեր մեջ ուժ գտնենք և ամեն ինչից վեր դասենք Հայաստանի պետական շահը, այլապես վաղը բոլորս հավասարապես տուժելու ենք,
Եկեք ուժեղ լինենք մեր միավորվելով, այլապես թուրքական սպառնալիքը կմոտենա նաև Երևանին։
Եկեք մոռանանք նախկիններ և ներկաներ, սևեր և սպիտակներ, ռուսամետներ և ամերիկամետներ բաժանող գծերը։
Մեզ կփրկի ազգային միասնությունը։ Եկեք հանրապետության հրապարակ և միասին մտնենք հայոց պետականության փրկության պայքարի մեջ։