Անառակաբարո գործողություններ, շանտաժ, շորթում․ «Tiktok»-ով «ցանցն էր գցել» 12-ամյա աղջկա – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Անառակաբարո գործողություններ, շանտաժ, շորթում․ «Tiktok»-ով «ցանցն էր գցել» 12-ամյա աղջկա

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 32-ամյա տղամարդու կողմից 12 և 10 տարեկան երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ, շորթում կատարելու, պոռնկագրական նյութեր պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Մասնավորապես, քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 32-ամյա տղամարդը, հաստատապես իմանալով, որ համացանցի միջոցով իր հետ ծանոթացած անձն ընդամենը 12 տարեկան աղջիկ է, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, ներկայանալով որպես հասակակից աղջիկ, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջով խաբեությամբ պահանջել է պարբերաբար կատարել իր սեռական բնազդը գրգռող, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող գործողություններ, այնուհետև երեխային ստիպել է այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել և ուղարկել իրեն:

Ենթարկվելով տղամարդու պահանջին՝ աղջիկը լուսանկարներն ու տեսագրություններն «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել է նրան: Այնուհետև, երեխայի մասին արատավորող  տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրա հորից պահանջել է գումար փոխանցել «Totogaming» խաղային կայքէջի և «IDram» էլեկտրոնային դրամապանակի՝ իր հաշվեհամարներին, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, մինչև գումարի ստանալը, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջում հրապարակել է աղջնակի կիսամերկ լուսանկարը, որը ջնջել է գումարը ստանալուց հետո:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ տղամարդու կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ ևս: Մասնավորապես, քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ նույն տղամարդը, հաստատապես իմանալով, որ «Tiktok» սոցիալական ցանցի միջոցով իր հետ ծանոթացած անձը 17 տարեկան է, իսկ վերջինիս եղբայրը՝ ընդամենը 10 տարեկան, շահագրգռել է նրանց մտացածին խաղով՝ ստելով, թե հիշյալ խաղի պահանջները կատարելու դեպքում նախատեսվում են պարգևատրումներ:

Եղբայրները, ենթարկվելով իրենց ներկայացված խաղի կանոններին, կատարել են անառակաբարո գործողություններ, այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել և «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել են տղամարդուն, որոնք նա պահել է իր բջջային հեռախոսում և արատավորող  տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով ավագ եղբորից պահանջել է գումար: Սակայն տեսնելով, որ պատանին հրաժարվում է պահանջված գումարը վճարել, զանգահարել է վերջինիս, ներկայացել որպես ոստիկան և հայտնելով, թե խաղի կանոնները խախտելու խնդրով իրեն դիմել է «Tiktok» սոցիալական ցանցում խաղի կազմակերպիչ անձը, բողոքը չեղարկելու նպատակով, պահանջել է գումարը փոխանցել իրեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2- րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 263-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:

Քննչական կոմիտե

Հասարակություն

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Continue Reading

Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Continue Reading

Հասարակություն

Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։

Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Continue Reading
Սոցցանցեր2 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր4 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները