Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները նշում են, որ կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» անունը ստացած շտամը կարող է սպառնալիք հանդիսանալ հատկապես այն երկրների համար, որոնք վարակի տարածման դեմ շատ մեծ դժավորթւամբ են պայքարում:
Ինչպես հայտնում է Reuters-ը, «Օմիկրոն» կամ «B.1.1.529» վիրուսը որոշակի մուտացիաներից հետո կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցների պարունակության վրա, իսկ ներկայիս պատվաստանյութերը կարող են այնքան էլ արդյունավետ չլինել այս շտամի դեպքում: Հիշեցնենք, որ նոր շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում։ Այն ավելի արագ է տարածվում, քան նախորդներ շտամները, և կարող է ազդել ավելի շատ մարդկանց վրա, ներառյալ նրանց, ովքեր նախկինում վարակվել են այլ շտամներով:
Վերջին շաբաթների ընթացքում վիրուսի նոր շտամը հայտնաբերվել է նաև Բոտսվանայում, Բելգիայում, Իսրայելում և Հոնկոնգում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/11/27/1201569/