Ինչ խոսք, ես մեղավոր եմ, այո՛, և այնքան ուժ ունեմ, որ հրապարակային քանիցս ներողություն խնդրեմ․ Սոֆյա Հովսեփյան – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Ինչ խոսք, ես մեղավոր եմ, այո՛, և այնքան ուժ ունեմ, որ հրապարակային քանիցս ներողություն խնդրեմ․ Սոֆյա Հովսեփյան

Նախկին իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Նիկոլի հետ քայլած և Արցախ հանձնած նախկին նիկոլական…»

Այո, այս խոսքերով կարող եք դիմել մեր ժողովրդի 80%-ին, իսկ վերջին ժամանակներում կարող եք դիմել մոտ 50%-ին։

Ատեք իրար, քանզի դուք՝ 20%-դ, շատ լավ էիք ապրում, ամեն ինչ կարգին էր ու դուք Նիկոլին լավ էիք ճանաչում…

Գիտեք ո՞րն է խնդիրը, գիտեք ինչու՞ հաղթեց Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, քանի որ ձեր մեջ ուժ չգտաք լինել ազնիվ և ընդունել սեփական բացթողումը, ձեր մեջ ուժ չգտաք ներողություն խնդրելու։ Այսօր ձեզ արդարացնում են հանրության որոշ մասը և դուք ոգևորված շարունակում եք սխալը ու չեք ընդունում ձեր մեղքի բաժինը։

Նիկոլը ինքն իրեն չեկավ վարչապետ, Նիկոլին վարչապետ բերեցինք բոլորս և այն ամրագրեցիք դուք, այն մարդիկ, որոնք ընտրեցին Նիկոլին։

Ասում եք գիտեի՞ք, որ եկել է Արցախ հանձնելու, իսկ ինչո՞ւ թողեցիք, որ գա ու Արցախ հանձնի, իսկ ինչո՞ւ կարմիր լույս վառեցիք իր գալու ճանապարհին՝ գիտակցված կամ չգիտակցված։

Իսկ հիմա ես եմ մեղավոր…

Ինչ խոսք, ես մեղավոր եմ, այո՛ և այնքան ուժ ունեմ, որ հրապարակային քանիցս ներողություն խնդրեմ ընդամենը իմ մասնակցության համար, բայց դուք ուժ չունեք ոչ ներողություն խնդրելու ձեր արածների, ձեր չարածների և ձեր ներկայիս անգործության համար … դրա համար էլ կրկին եմ ես մեղավոր…

Իհարկե՛…

Մեղավոր եմ, որ 2010թ․ անտեսելով սեփական խնդիրները, ամեն ինչ արել եմ իմ շուրջը բարիք տարածելու համար, չեմ վախեցել ու պայքարել եմ, պայքարել ու մեղավոր եմ դարձել …

Այսօր պարզեցի, որ Արցախ հանձնողը ես եմ, որ երկիրը թալանողը ես եմ, որ սեփական աշխատանքի համար թալան արդարացնողը ես եմ, զինվորին անշոր ու անկոշիկ թողնողը ես եմ, բանակցություններում խայտառակ պարտվողը ես եմ, դավաճանը ես եմ, իսկանդերի «կիսատ կրակելու» պատասխանատուն ես եմ, զինվորին նահանջ հրահանգողը ես եմ, ապրիլին պատերազմի պատճառը ես եմ, բանակում զրահաբաճկոնի դեֆիցիտի մեղավորը ես եմ …

Այո՛, ամե՜ն ինչ ես եմ …

Բա դուք ո՞վ եք, եթե ես այսքանը կարող եմ …

Զավեշտ… անկարողների բանակ …

Երանի այնքան լինեք, որքան իրականում ես կամ …

Հուսամ մի օր իմ պատկերացրած խաղաղությունը կապրեք…

Ձեզ բոլորիդ արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում անսխալական մարդիկ…

Քաղաքական պատվերով գործող լրագրողներին էլ առողջություն եմ մաղթում, դուք նույն եք անում, ինչում մեղադրում էիք Նիկոլին…

«Սոֆյա ջան բա չգիտեիր, որ պատվերով գրող է…»Չէ՛, չգիտեի, բայց այսօր հասկացա, թե դա ինչ նողկալի արարք է, հաջորդ վարչապետը գուցե դուք լինեք..Բարի գիշեր…»։

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 week ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները