Տնտեսություն

Ջրի թանկացմանը զուգահեռ նախատեսվում է նաև հոսանքի թանկացում

Եթե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում լինի, ապա այն կլինի փետրվարից: «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

 – Գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն սպասվո՞ւմ է 2022-ին։

 – Էլեկտրաէներգիայի սակագնի մասով մոտ օրերս պարզ կլինի, ենթադրում եմ, որ որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։

 – Իսկ դա՞ ինչ հիմքով է բարձրանալու։

 – Էդ հիմքերը կներկայացնենք մի քանի օրից։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, և ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում։ Մենք ամեն տարի գրություններն ստանում ենք ընկերություններից, տեսնում ենք՝ ինչ խնդիրներ կան իրենց մոտ, ինչ ֆինանսական վիճակ է, ըստ դրա հաշվում ենք ու տեսնում ենք՝ վերջնական սպառողների գործող գներն ապահովո՞ւմ են, արդյոք, էդ գումարներն ապահովելու համար, թե՞ չէ։ Եթե չեն բավարարում, հարց է առաջանում, որ էդ չափով բարձրացվի։

 – Այսինքն՝ մի քանի օրից պա՞րզ կլինի՝ բարձրանո՞ւմ է հոսանքի սակագինը։

 – 2022-ի փետրվարի 1-ից է լինելու, եթե լինի։

 – Իսկ գազի մասո՞վ էլ կա քննարկում՝ սակագնի փոփոխության։

 – Գազը փոխկապակցված է այս պայմանավորվածությունների հետ՝ կախված նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Հրազդանի 5-րդ էներգաբլոկի մասով։ Դրանք շաղկապված են իրար հետ։ Ես ենթադրում եմ, որ որոշակի նաև այլ գործոններ կան, բացի Հրազդան-5-ը։ Բայց առյուծի բաժինը Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված լինելու։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version