Քաղաքականություն

Արտաշատում «ՔՊ»-ն հաղթել է Հովիկ Աբրահամյանի աջակցության շնորհիվ

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արտաշատ խոշորացված համայնքում հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացավ ձայների 60,18 տոկոսը։ 

Այստեղ երկրորդ ամենաշատ ձայն հավաքած ուժն «Օրենք և արդարություն» կուսակցությունն է, որի թեկնածուն Արտաշատի փոխքաղաքապետ Կարեն Ղազարյանն էր, ով լուրջ հեղինակություն ու բարձր վարկանիշ ունի համայնքում։

PressTime.am-ի տեղեկություններով, Արտաշատում ՔՊ-ի հաղթանակը կայացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ու մի շարք նախկին հանրապետական գյուղապետերի լրջագույն աջակցության շնորհիվ։ Մեզ հայտնի է դարձել, որ Աբրահամյանն իր ողջ ռեսուրսը կիրառել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Կառլեն Մկրտչյանի հաղթանակի համար, ու եթե այդպես չլիներ, ամենայն հավանականությամբ, Արտաշատում այլ պատկեր կլիներ, և առաջատար կլիներ հենց Ղազարյանը։

Հիշեցնենք, որ այս տարի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում Աբրահամյանն իբրև աջակցում էր «Հայաստան» դաշինքին, բնականաբար ոչ այդքան ջանասիրաբար, ինչպես՝ ՔՊ-ին։ Եթե նա այն ժամանակ էլ այդքան ջանասեր լիներ, միգուցե «Հայաստան» դաշինքն այլ արդյունք գրանցեր Արտաշատում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version